Lenovo-ն ներկայացրել է ճկվող պլանշետի նախատիպ

Lenovo-ն ներկայացրել է ճկվող պլանշետի նախատիպ

Բլոգեր Kim Poh Liaw-ն YouTube վիդեոհոսթինգում ներկայացրել է տեսանյութ՝ Lenovo Folio պլանշետի աշխատող նախատիպի վերաբերյալ։ Տեսանյութում ցուցադրված է սարքի աշխատանքի սկզբունքը՝ հայտնում է Business Insider-ը։ Ներկայացվում է պլանշետի աշխատանքի մի քանի ռեժիմ, նաև այն, թե ինչպես է սարքը ծալվում։ Տեխնիկական բնութագրերի մասով պարբերականը հայտնում է, որ Lenovo Folio-ն հանդերձված է Snapdragon 800 պրոցեսորով և 1920×1440 կետ խտությամբ 7.8 դյույմանոց դիսփլեյով։