Հայաստանի և Արցախի ՄԻ պաշտպանները ակտիվորեն կաշխատեն ՀԿ-ների հետ և կուժեղացնեն «ճնշումները»

Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը նույնպես ակտիվ աշխատանքներ են կատարել Ապրիլյան պատերազմից հետո: Ըստ Արման Թաթոյանի՝ այդ աշխատանքը երբեք չպետք է դադարի, հայկական կողմը պետք է անընդհատ ավելի ակտիվ լինի եւ ներկայացնի իրողությունը միջազգային հանրությանը, հատկապես, երբ Ադրբեջանը գնալով խորացնում է ատելության մթնոլորտը հայերի նկատմամբ. «Մեծ պատիվ է այնտեղ համարվում հային վնասելը: Վերջին դեպքերը, երբ երեխայի նկարը տարածվեց՝ ատելությունը խորացնելու համար էր: Միջազգային կառույցները պետք է ուշադիր լինեն սրան, հասցեական գնահատականներ տան»: