Բոլոր քաղաքական ուժերի վարկանիշը նվազել է, այդ թվում՝ վարչապետի. Gallup-ի ուսումնասիրությունը

Ընտրություններից հետո արտախորհրդարանական և խորհրդարանական ուժերի վարկանիշն ընտրարշավի ընթացքում ձևավորված վարկանիշի համեմատ որոշ չափով նվազել է: Սա վերաբերում է բոլորին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Gallup International association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Նրա խոսքով՝ այս լճացած իրավիճակում որևէ քաղաքական կուսակցություն չի գրանցել աճ՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական. կա որոշակի վակուում: Ի դեպ, կազմակերպությունը նոր  է ավարտել հարցումները՝ կապված վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի հետ: Որոշակի անկում կա նաև վարչապետի վարկանիշում: Մի հարցում էլ կիրականացնեն հոկտեմբերին, երբ կլրանա Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին: Նա նաև նշեց, որ Կարեն Կարապետյանի վարկանիշն այնքան բարձր է, որ սա ազդեցություն չի  կարող ունենալ: Վարչապետի վարկանիշը պայմանավորված է իր խարիզմայով, գործելաոճով: Նա որպես բիզնես մենեջեր՝ փորձում է կառավարման արդյունավետությունը բարձրացնել:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: Լուսանկարը ՝  news.am-ի