Ադրբեջանը պարիտետային իրավիճակ ստեղծելու համար կազմակերպում է բարբարոսկան քայլեր իր բնակչության դեմ. Լարիսա Ալավերդյան

Հայաստանի նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանն այսօր «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Ադրբեջանը պարիտետային իրավիճակ ստեղծելու համար կազմակերպում է բարբարոսկան քայլեր իր բնակչության դեմ. «Ես համոզված եմ, որ երեխային և տատիկի մահվան դեպքերը կազմակերպել է Ադրբեջանը՝ պարիտետային վիճակ ստեղծելու համար:  Իմանալով Ադրբեջանի այսօրվա ղեկավարության բարբարոսական քաղաքականությունը՝ ես այս հարցում կասկած չունեմ: Ցավում են ցանկացած զոհի համար, ես կարծում եմ, որ պատերազմը չի ճանաչում ազգություն, բայց որ այդ երկու հանցագործություններն էլ խաղաղ բանչության դեմ կազմակերպված է Ադրբեջանի կողմից, և դա պետք է բնութագրվի հանցագործություն՝ միանշանակ է»,- նշեց Ալավերդյանը: