Մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ չկան հասցեական գնահատականներ. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ մտահոգիչ է, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ միջազգային կազմակերպությունները չեն արձագանքում: Հայաստանի ՄԻՊ-ի խոսքով՝ չկան հասցեական գնահատականներ: Նա միջազգային հանրությանը հիշեցրեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը ապաքաղաքական դեմք է, և նրան պետք է ամեն կերպ աջակցութուն ցուցաբարել: «Չի կարող տարածքային քաղաքական կարգավիճակը ազդեցություն ունենալ իրավունքների պաշտպանության հետ»,- ասաց Թաթոյանն ու կոչ արեց հետայսու հնչեցնել հասցեական գնահատականներ: