Սևանա լիճը դառնում է սպառնալիք. Այն կարող է Հայաստանին ավելի մեծ ծախսերի տակ դնել, քան ակնկալվող հարկային եկամուտները

Ընդամենը 26 օրում Սևանա լճի ջրի մակարդակն իջել է 8 սմ-ով: 2017թ.-ին Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ հունիսին: Հունիսի 26-ից լճի մակարդակը սկսեց իջնել` հուլիսի 21-ի դրությամբ կազմելով 1900.83մ: Թեմայի շուրջ Առաջին լրատվական»-ը զրույցել է բնապահպան Լևոն Գալստյանի հետ: «ՀՀ կառավարությունը Սևանա լիճը չի դիտարկում էկոլոգիական կարևոր համալիր, որը կարևոր դերակատարություն ունի ամբողջ տարածաշրջանի համար; Բոլոր որոշումները ունեն ոչ թե հիմնավորված հիմք, այլ ճաշակի և երկամուտ ստանոլու հարց է:Սևանա լիճը կորցնում է իր որակը, կառավարության որոշումը կայացրել է առանց լուրջ վերլուծության:»,-նշեց  Գալստյանը: