Ոտքով, էշով կամ 06-ով ման գա՞ն․ Իսագուլյանը՝ Արցախի իշխանությունների ծառայողական ճոխ մեքենաներ գնելու որոշման մասին

Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ  Լեռնային Ղարաբաղում $350․000 են հատկացնում ծառայողական ճոխ մեքենաներին: ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը որևէ խնդիր չի տեսնում, ավելին՝ նշում է, որ Հայկ Խանումյանը պետության կառավարման այլ պատկերացում ունի, գտնում է, որ ոտքով կամ ավանակով պետք է ման գան: «Հավատացեք, այն ծախսերը և այն թվաբանությունը, որ առկա է այսօր Արցախում, և այն ծախսերը, որ անում են, տարբեր երկրների ներկայացուցիչներ են գալիս, 06 մակնիշի մեքենայո՞վ դիմավորեն, իհարկե, «Մերսեդեսով» պետք է դիմավորեն: Եթե իմ մենքենան ավելի լավը լիներ, դա չի նշանակում, որ այնտեղ կոռուպցիա կա»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը: Նա նշեց, որ լավագույն գործի մեջ կարող ես տեսնել վատագույն սցենարը:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: