2018-ին ֆորս-մաժորը կլինի ներիշխանական. պետք է ստեղծել համաժողովրդական շարժում

««Սասնա ծռերի» դատավարությունը քաղաքական գործընթացի մի մաս է՝ ակնհայտ է: Հայաստանին վերաբերող ընդհանուր իրերի ընթացքի անդառնալի կորստի զգացումը շատ սուր է, և դա զգացվում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ անդրադառնալով  դատարաններում Վարուժան Ավետիսյանի և Ժիրայր Սեֆիլյանի՝ զենք վերցնելու և ապստամբելու կամ դատարանը շրջափակելու կոչերին: Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ այն, որ պետք է անել ինչ-որ մի բան այս ընթացքի դեմն առնելու համար՝ ակնհայտ է: «Յուրաքանչյուրն ընտրում  է իր ճանապարհը, Ժիրայր Սեֆիլյանը ընտրել է այդ ճանապարհը, «Սասնա ծռերը» ընտրել են այդ ճանապարհը: Կարծում եմ, որ այդ ճանապարհն ընտրելը իրենց իրավունքը լինելով՝ կարծես թե չի պարտադրվում մյուսներին, բայց այն, որ ինչ-որ ճանապարհ պետք է ընտրել, որպեսզի քաղաքական դատավարություններ Հայաստանում չլինեն, Շանթի, Հայկի նման մարդիկ նստած չլինեն, նույնիսկ դատական ընթացքը պատժամիջոցի չվերածվի՝ ինձ համար ակնհայտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ ժամանակը ցույց կտա՝ որքանով է Ժիրայր Սեֆիլյանի ընտրած ճանապարհը արդյունավետ:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: