Հայ մարզիկները սուրդլիմպիկ խաղերում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Հայ մարզիկները սուրդլիմպիկ խաղերում նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ

Հայ մարզիկները 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում արդեն նվաճել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (80 կգ) 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերի հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներում դարձել են բրոնզե մեդալակիրներ, իսկ ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ) նվաճել է արծաթե մեդալ: Մեր մարզիկները ուժերն են չափելու նաև ազատ ոճի ըմբշամարտի մրցապայքարում: Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերը կավարտվեն հուլիսի 30-ին: