Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»

Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը: Մելքումյանը հայտարարագրել է մեկ բազմաբնակարան բնակելի շենք ու երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18-ի դրությամբ ունեցել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 4 միլիոն դրամ ու 331 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Հունվարի 1-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 49 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 479 հազար ու 2 միլիոն 331 հազար աշխատավարձերից: Իսկ մնացած 1 միլիոն 239 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարների համագումարն է: Հավելենք, որ «Ծառուկյան» խմբակցության անդամ Մելքումյանը միաժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: Լուսանկարը՝  ArmLur.am-ի