Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով  նախաքննությունը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

Դոն Պիպոյի դեմ մահափորձի գործով նախաքննությունը դոփում է տեղում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կդիմի դատարան՝ երկարացնելու քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու գործով մեղադրյալների կալանավորման ժամկետը: Այս անգամ ԱԱԾ-ն գործով նոր հիմնավորումներ պետք է առաջ քաշի, որպեսզի դրանք դատարանի համար հիմք հանդիսանան մեղադրյալների կալանքի ժամկետը երկարաձգելու համար: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԱԾ-ն տևական ժամանակ է՝ այդ քրեական գործով քննչական գործողություններ չի իրականացնում, և հիմա նախաքննությունը պարզապես դոփում է տեղում: Թերթը հիշեցրել է, որ մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, և 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը: Գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: