Արմավիրի հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. «Ժողովուրդ»

Արմավիրի հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ Արմավիրի մարզի բնակիչները Աստված են կանչում և հաշվում կար­կուտի կրած վնասները, հավերժական մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վոյաժների մեջ է. նա մեկնել է Ռումինիայի Կլուժի նահանգ: «Ժողովուրդ»-ը տեղե­կացավ, որ այդ նահանգում մարզպետը եղել է հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը, ստորագրել համագործակցության մա­սին համաձայնագիր: Մարզպետի գլ­խավորած պատվիրակությունը եղել է Սալինա Մուրզայի աղահանքերում, Սբ. Նիկոլայի հայտնի վանքում, Սիկ գյու­ղում և այլն: Չնայած հագեցած ճամփորդությանը, անհասկանալի է՝ ինչ կտա համաձայնագիրն այն գյուղացինե­րին, որոնք այս օրերին չեն կարողանում իրենց վարունգը անգամ 20 դրամով վա­ճառել, չհաշված կարկուտի հետևան­քով առաջացած վնասները»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: