Եթե իշխանությունը որոշել է «զադնի» դնել, ապա Դանիելենք չեն պատրաստվում. ՀՀԿ-ի քթից բերելու են. «Հրապարակ»

Եթե իշխանությունը որոշել է «զադնի» դնել, ապա Դանիելենք չեն պատրաստվում. ՀՀԿ-ի քթից բերելու են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Դանիել Իոաննիսյանի դեմ 30 տնօրենների հայցերից հրաժարվելու որոշումը կայացրել են Բաղրամյան 26-ում՝ նախագահի մակարդակով։ Իրավաբանների արևմտյան թևը՝ Կոստանյանի գլխավորությամբ, պնդել է, որ այս հայցերը թանկ կնստեն մեր երկրի վրա։ Արդյունքում՝ Դավիթ Հարությունյանի ծրագիրն ի չիք է դարձել։ Տնօրեններն ինչպես մեկիկ-մեկիկ հայց էին ներկայացրել, այնպես էլ կազմակերպված հրաժարվել են։ Սակայն եթե իշխանությունը որոշել է «զադնի» դնել, ապա Դանիելենք չեն պատրաստվում՝ որոշել են եվրոպական ատյաններում ՀՀԿ-ի քթից բերել այս դատական արշավն իրենց դեմ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: