Շիրխանյանի գործը պրոբլեմ է դառնալու. ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը. «Ժողովուրդ»

Շիրխանյանի գործը պրոբլեմ է դառնալու. ՄԻԵԴ-ը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մինչև օգոստոսի 3-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի գործով ՄԻԵԴ ներկա­յացված բողոքի վերաբերյալ իրենց պարզաբանումները ներկայացնեն: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջել է տրամադրել Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, ինչից ՀՀ-ում խուսափել են մինչ օրս: Հիշեցնենք, որ Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, նա չի կարողանում ինքնուրույն քայլել: Բայց նրա նկատմամբ շարունակվում է որպես խափանման միջոց կիրառվել կալանքը, մի հանգամանք, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առնվազն երկու հոդվածի խախտում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանությունները եվրոպացի որոշ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ լրջորեն անհանգստություն են լսել Շիրխանյանի գործով: Արդեն Հայաստանում քննար­կումների ժամանակ որոշ չինովնիկներ խոստովանել են, որ այս գործը պրոբլեմ է դառնալու»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: