Ռոբերտ Քոչարյանից բացի՝ ընտանիքում այլ մարզասերներ էլ կան. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանից բացի՝ ընտանիքում այլ մարզասերներ էլ կան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքում, նրանից բացի, այլ մարզասերներ էլ կան։ Ավագ որդին՝ 36-ամյա Սեդրակ Քոչարյանը, անգամ մասնակցում է բազմամարտի (многоборье) մրցումներին։ Նա մի քանի տարի է՝ Ironman («Երկաթե մարդ») միջազգային մրցույթում լավ ցուցանիշներ է արձանագրում, անգամ մրցանակային տեղեր զբաղեցնում։ Սա թեև օլիմպիական սպորտաձև չէ, բայց աշխարհի ամենաբարդ մրցույթներից է համարվում, մասնակիցներն առանց դադարի տարբեր բաներ են անում։ Մրցույթի մայրուղին բաժանված է երեք մասի, սկզբում պետք է լողալ օվկիանոսում 3.86 կմ, ապա 180.2 կմ անցնել հեծանիվով, հետո վազել 42 կմ ափի երկայնքով։ Երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում նշված է, որ Սեդրակ Քոչարյանն ազատ ժամանակ զբաղվում է որսորդությամբ, դայվինգով, սնոուբորդով և լեռնադահուկային սպորտով»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: