Վենեսուելայում 5 ձերբակալված ոստիկան որպես բողոքի նշան կարել է բերանները

Վենեսուելայում 5 ձերբակալված ոստիկան որպես բողոքի նշան կարել է բերանները

Վենեսուելայում կալանքի տակ գտնվող հինգ ոստիկան կարել է բերանները՝ որպես ապօրինի ազատազրկման դեմ բողոքի նշան: Այս մասին հայտնում է Efecto Cocuyo-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ լրագրող Ռիկորդո Դյուրանի սպանության կասկածով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 14 ոստիկան: Հետաքննության արդյունքում դատախազությունը եկել է եզրակացության, որ ոստիկանները ներգրավված չեն հանցագործության մեջ, սակայն նրանք դեռևս ազատ չեն արձակվել: «Մինչ այժմ մենք չենք ստացել մեր պահանջների պատասխանը: Մեր առողջությունը վատթարանում է»,-ասել են ոստիկանները: Նշվում է, որ դրանից առաջ ձերբակալված ոստիկանները 22 օր հացադուլ են արել: Հուլիսի 3-ից նրանց բարեկամները նույնպես հացադուլ են անում՝ որպես բողոքի նշան: