Մենք թավշյա հեղափոխության կողմնակից ենք. Արմեն Մարտիրոսյան

«Սասնա ծռերի»-ի գործողություններով ինչ որ ժամանակով հետաձգվեց տարածքների հանձնումը, քանի որ եթե հիշենք, հենց այդ ժամանակ ակտիվորեն քննարկվում էր լավրովյան պլանը, որը նշանակում է տարածքների հանձնում»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցւոմ ասաց «ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ արդյուքն տվեց «Սասնա ծռերի» գործողությունը: Մարտիրոսյանի խոսքով, թեև զինված պայքարը Հայաստանի համար լավագույն տարբերաը չէ, սակայն, երբ ելք չի մնում, մարդիկ դիմում են այդ քայլին: Մարտրոսյանի խոսքով «Սասնա ծռերը» հասարակության մեջ նոր չափանիշներ, բարոյական նոր մոտեցումներ արթանացրեց: Հայաստանը ունեցվ «հաց բերող»: «Արթւորը իր մահով հաղթեց: Ինքը հավերժի ճամփան բռեց ու դրնով բարոյական արժեքների համակարգ բերեց»,-ասաց Մարտիրոսյանը: Մարտրոսյանի դիտարկմամբ մեկ տարի անց իշխանությունը իր խոսքը չկատարեց և մեղմ մոտցում չցուցաբերեց տղաների նկատմամբ, փոխարենը հիմա դատարանի շենքում բռնության են ենթարկում նրանց և խստացնում մեղադրանքները: Մարտիրոսյանի խոսքով իրենք կողմնակից են թավշյա հեղափոխության, բայց «Սասնա ծռերը» ընտրեցին զինվածը, որը ևս աշխարհում ընդունված հեղափոխության մոդել է: Առավել մանրամասն՝ տեսանյութում