ՖԱՖ-ը Ալաշկերտ-ԲԱՏԵ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից

ՖԱՖ-ը Ալաշկերտ-ԲԱՏԵ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից

Հայկական ֆուտբոլը ապրում է հնարավոր ծանր շրջաններից մեկը: 1 հաջող խաղը մեր ակումբների կողմից եվրոպական ասպարեզում կարող է աշխուժություն և ոգևորություն մտցնել հայ երկրպագուների շրջանում, իսկ հաղթահարված 2-րդ փուլի քաղցրությունը Չեմպիոնների լիգայում հայ երկրպագուն դեռևս չի տեսել: ՖԱՖ-ը Ալաշկերտ - ԲԱՏԵ խաղին աջակցություն կկազմակերպի արևելյան տրիբունայից` հայկական ակումբին 3-րդ փուլում տեսնելու բերկրանքին հավատալով: ՖԱՖ-ի հետ աջակցել ցանկացողները կարող են միանալ մեզ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից 18:00: Միասին մարզադաշտ կշարժվենք 19:00: