Այս վարչախմբի օրոք ժողովրդի խոցից էլի մարդիկ դուրս կգան և զենքի կդիմեն. Ալեք Ենիգոմշյան

«Սասնա ծռերի գործողությունները ամենաէական նշանակություն են ունեցել Ղարաբաղյան խնդրի հետ կապված»,-այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով մասնակցում էր Ազատության հրապարակից մեկնարկած երթին ի պաշտպանություն «Սասնա ծռերի»: «Ես խորապես համոզված եմ, որ Արցախի հարցում պարտվողական քայլերից հեռանալու հարցում մեծ դերակատարություն են ունեցել «Սասնա ծռերը» : Ալեք Ենիգոմշյանի խոսքով, ճիշտ է, «Սասնա ծռերի» նպատակները ամբողջությամբ չեն իրականցել, սակայն նրանց ապստամբությունը մի շատ կարևոր փոփոխություն բերեց՝ հստակեցրեց քաղաքական դաշտը: «Այսօր, եթե քաղաքական դաշտում այսպիսի ամայությոն է տիրում, դրա պատճառն այն է, որ «Սասնա ծռեր»-ը իրենց գորողությամբ ամողջական հստակություն են մտցել դասական քաղաքական դաշտում: Եվ մնացած ուժերին այլևս անելիք չի մնացել: Ենիգոմշյանի խոսքով այս վարչախմբի օրոք էլի կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ այլընտրանք չկա և կրկին զենքի կդիմեն: Առավել մանրամասն՝ տեսանյութում