Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ էր. Վիգեն Սարգսյան

Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ էր. Վիգեն Սարգսյան

Նախագահի հետ հանդիպումը բավականին արդյունավետ եւ օգտակար է եղել. պայմանավորվածություններ ենք ձեռքբերել առաջիկա անելիքների շուրջ: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Խոսելով արցախյան այցի մասին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ բավականին օգտակար օրեր են եղել այն առումով, որ հասցրել է շփվել նորակոչիկների հետ, ինչպես նաեւ տեսել եւ գնահատել է ծառայության պայմանների հետ կապված այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն: Նշենք, որ Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Բակո Սահակյանի մոտ հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: