Ես այսօր կցանկանայի լռել. Վալերի Օսիպյանը՝ ՊՊԾ գնդի գրավման մասին

«Խնդրում եմ ինձ ներեք, ես այսօր կցանկանայի լռել»,- այս մասին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը անցած տարի ՊՊԾ գնդում ծավալված իրադարձությունների ժամանակ այլ ոստիկանների հետ միասին պատանդի կարգավիճակում անցկացրեց մեկ շաբաթ: