«Սասնա ծռերի» գործողություններն ահաբեկչություն էին. Դավիթ Շահնազարյան

«Այսօրվա միջոցառումը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը չի հանդուրժում եւ չի հանդուրժի զենքի ուժով քաղաքական հարցեր լուծելու որեւէ փորձ»,- այս մասին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված երեք ոստիկանի հիշատակի միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը: Դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ապստամբություն էր, թե ահաբեկչություն, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց.«Դա ահաբեկչություն է: Ես բազմիցս դա ասել եմ»: Դավիթ Շահնազարյանը «դատախազության սխալն է համարում», որ «Սասնա ծռեր»-ի անդամներին ահաբեկչության հոդվածով մեղադրանք չի առաջադրվել: