ՊՊԾ գնդի դիմաց հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին

Երեւանի Խորենացի փողոցից քայլերթով մի խումբ քաղաքացիներ եւ ոստիկանության ծառայողներ այսօր մոտեցան են ոստիկանության պահակապարեկային ծառայության գնդի (ՊՊԾ) պարիսպներին եւ հարգանքի տուրք մատուցեցին 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին: Գնդի պարիսպների մոտ փակցված էր ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի լուսանկարները: Նրանց նկարների առջեւ մոմավառություն էր: