Վայքի, Եղեգնաձորի, Մեղրիի և Գորիսի ոստիկանապետերը փոխվել են

Վայքի, Եղեգնաձորի, Մեղրիի և Գորիսի ոստիկանապետերը փոխվել են

Ոստիկանության համակարգում որոշակի փոփոխություններ են եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Վայքի և Եղեգնաձորի ոստիկանության պետերն են փոխատեղվել: Մեղրիի ոստիկանության պետը նշանակվել է Գորիսի ոստիկանության պետ, իսկ Մեղրիում եղել է նշանակում: Այսինքն՝ մի նշանակում է եղել և փոխատեղումներ», - ասել է Աշոտ Ահարոնյանը: