Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադում

Հուլիսի 17-ին Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանում: Այս մասին հայտնում է տեղական «Վիսոտա 102» գործակալությունը՝ հղում անելով Վոլգոգրադի մարզի արտակարգ ծառայությանը: Արտակարգ վայրէջքի որոշում անձնակազմն ընդունել է այն բանից հետո, երբ թռիչքի ընթացքում ուղևորներից մեկը՝ քաղցկեղով հիվանդ 81-ամյա կին, վատ է զգացել: Օդանավակայանում նրան արդեն սպասել են շտապօգնության բժիշկները, բայց կինը հրաժարվել է դուրս գալ օդանավից՝ պահանջելով շարունակել թռիչքը: Սակայն բժիշկներին հաջողվել է համոզել և կնոջը տեղափոխել Վոլգոգրադի №25 հիվանդանոց: Դրանից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը: