Առաջիկա երկու ամսում ռուբլին կարժևորվի

Առաջիկա երկու ամսում ռուբլին կարժևորվի

ֆինանսական հարցերով փորձագետ Քրիստինե Բալաբեկյանը կանխատեսում է առաջիկա երկու ամսում դոլարի նկատմամբ ռուբլու արժևորվում: Հուլիսի 17-ին լրագրողների հետ զրույցում փորձագետը նկատեց նաև, որ հուլիս-օգոստոսին Հայաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետ կապված որևէ փոփոխություն չի կանխատեսվում: «Դոլարի արժեզրկմամբ պայմանավորված՝ ռուբլու արժևորում է սպասվում, որը ևս հայ գործարարների համար կարող է դրական ազդեցություն ունենալ: Խոսքը մինչև սեպտեմբերի 15-ին է վերաբերում, այնուհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է նոր փոփոխությունների ենթարկվել»,-ասաց Բալաբեկյանը: Ըստ փորձագետի` դոլարի արժեզրկումը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ: