Մոսուլի գաղտնի թունելում հայտնաբերվել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների բազմազգ կանայք

Մոսուլի գաղտնի թունելում հայտնաբերվել են ԴԱԻՇ-ի ահաբեկիչների բազմազգ կանայք

Մոսուլի արևմուտքում իրաքցի ուժայինների անցկացրած անվտանգության գործողության ժամանակ գաղտնի թունելում հայտնաբերվել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների 25 կանայք՝ ազգությամբ թուրք, գերմանացի, ռուս, չեչեն, կանադացի, լիբիացի, սիրիացի: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ի թուրքալեզու ծառայությունը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրները: Նշվում է, որ կանայք կրել են մահապարտի գոտիներ, ինչպես նաև եղել են զինված՝ իրաքյան ուժերի վրա հարձակվելու համար: Ենթադրվում է, որ Մոսուլում պարտություն կրած ԴԱԻՇ-ի գրոհայինները, ետ քաշվելով անապատային հատված, կփորձեն պարտիզանական պատերազմ վարել: Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը հուլիսի 10-ին հայտարարել էր Մոսուլի ազատագրման մասին: Քաղաքն ահաբեկիչների վերահսկողության տակ է եղել 2014 թվականից։