Թուրքիան ՌԴ-ի ավելի քան 4000 քաղաքացու ներառել է «սև ցուցակում»՝ ԴԱԻՇ-ի հետ կապերի համար

Թուրքիան ՌԴ-ի ավելի քան 4000 քաղաքացու ներառել է «սև ցուցակում»՝ ԴԱԻՇ-ի հետ կապերի համար

Թուրքիայի իշխանություններն արգելել են Ռուսաստանի Դաշնության 4128 քաղաքացու մուտքը երկիր՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու կասկածանքով: Նույն պատճառով 2011 թվականից Թուրքիայից արտաքսվել է ՌԴ 804 քաղաքացի: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին տվյալները զետեղված են Թուրքիայի ՆԳՆ զեկույցում: Ընդհանուր առմամբ՝ ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայի «սև ցուցակում» է ներառվել 53 781 օտարերկրացի՝ 146 երկրից: Ամենաշատ քաղաքացիները Սաուդյան Արաբիայից են (7523), Թունիսից (4605) և Ռուսաստանից (4128): Ամենաշատն արտաքսվել են ՌԴ քաղաքացիները (804), այնուհետև նրանց հաջորդում են Ինդոնեզիայի (435) և Տաջիկստանի (308) քաղաքացիները: