Քրդերը հայտնում են ալ Բաղդադիի ողջ լինելու մասին

Քրդերը հայտնում են ալ Բաղդադիի ողջ լինելու մասին

Քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանին հայտարարել է, որ ԴԱԻՇ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին, ամենայն հավանականությամբ, ողջ է և գտնվում է Ռաքքա քաղաքից հարավ։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: Թալաբանին գործակալությանը հայտնել է, որ դրանում վստահ է 99 տոկոսով։ Երեկ այն մասին, թե ալ Բաղդադին թաքնվում է Ռաքքայի արվարձանում, հայտարարել էր Իրաքի տեղեկատվության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության ղեկավար Աբու Ալի ալ Բասրին: Այդ քաղաքը մինչ օրս մասնակիորեն գտնվում է զինյալների վերահսկողության ներքո: Հուլիսի 11-ին հաղորդվել էր, որ խմբավորումը հաստատել է ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունը։ Այն մասին, որ ԴԱԻՇ-ի առաջնրդը, հավանաբար, սպանվել է ՌԴ ավիացիայի հարվածի արդյունքում մայիսի 28-ին, Ռաքքայի մոտ, հունիսի 16-ին հայտնել էր ՌԴ ՊՆ-ն։