Ահաբեկչությո՞ւն, թե՞ ապստամբություն․ երևանցիները՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին

«Առաջին լրատվական»-ը երևանցիների շրջանում հարցում անցկացրեց՝ փորձելու համար պարզել, թե վերջիններս ինչպես են վերաբերվում «Սասնա ծռերի» գործողություններին մեկ տարի անց՝ արդյոք դա համարում են ահաբեկչությո՞ւն, թե՞ ապստամբություն: Երևանցիներից մեկի խոսքով՝ ինքը շատ վատ է վերաբերվում այդ գործողություններին. «Բացարձակ անվճռականություն»: Մեր հարցին՝ արդյո՞ք զենքը փոփոխությունների միջոց է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ոչ, զենքը մարդ սպանելու միջոց է, իսկ մարդասպանությամբ փոփոխություն անելը անիմաստ է»: Երևանցիներից որոշ մասի կարծիքով՝ դա ոչ թե ահաբեկչություն էր, այլ ապստամբություն, քանի որ «ժողովուրդը շատ լցված է»: Մեկ այլ կին կարծիք հայտնեց, որ «Սասնա ծռերի» ետևում այլ ուժ էր կանգնած՝ «բարձր խավերից», իսկ մեկ ուրիշի կարծիքով՝ «ո՛չ ահաբեկչություն էր, ո՛չ ապստամբություն՝ դերային խաղ էր»:   Մանրամասները՝ տեսանյութում: