ԱՄՆ-ում 86 հազար մարդ է ստորագրել՝ հօգուտ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու

ԱՄՆ-ում 86 հազար մարդ է ստորագրել՝ հօգուտ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու

ԱՄՆ մի շարք քաղաքացիներ ստորագրահավաք են սկսել Թուրքիայում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Սպիտակ տան պաշտոնական կայքի բաժիններից մեկում ստորագրահավաքի կազմակերպիչները կոչ են արել մարդկանց ստորագրել Գյուլենի՝ Թուրքիային արտահանձնման համար, և նշել, որ «օտարազգի ապստամբը» չպետք է տեղ ունենա ամերիկյան հողում: Ըստ ստորագրահավաքի կազմակերպիչների՝ ԱՄՆ իշխանությունները չպետք է նպաստեն Գյուլենի պաշտպանությանն ու պարտավոր են անհապաղ արտահանձնել նրան Թուրքիային: Նշենք, որ Սպիտակ տան կայքում սկսված ստորագրահավաքները համապատասխան պաշտոնատար անձանց կողմից քննարկվում են այն դեպքում, եթե 30 օրվա ընթացքում ստորագրությունների թիվն անցնում է 100 000-ը: Ներկայում ստորագրահավաքին միացել է 86 000 քաղաքացի: