Հորդառատ անձրևներ՝ Չինաստանում. կա 18 զոհ

Հորդառատ անձրևներ՝ Չինաստանում. կա 18 զոհ

Չինաստանի Ցզիլին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, ևս 18 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Անձրևների պատճառով բարձրացել է գետերի ջրերի մակարդակը, կա սողանքների վտանգ: Նյութական վնաս է կրել 320 հազար մարդ, շուրջ 115 հազար տեղացիների տեղափոխել են անվտանգ շրջաններ: Շատ բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության ու կապի միջոցների, քանդվել են ճանապարհներ: