Կանադայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 37 հազար մարդ

Կանադայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 37 հազար մարդ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է շուրջ 37 հազար մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Անտառային հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված է շուրջ 2900 մարդ և 203 ինքնաթիռ: Բրիտանական Կոլումբիայի իշխանություններն արդեն մի քանի տասնյակ միլիոն դոլար են ծախսել անտառային հրդեհների մարման նպատակով: Նահանգում առկա է հրդեհի 162 օջախ։