Ժորժ Քեփենեկյանը՝ Լիոնի 35-րդ քաղաքապե՞տ

Ժորժ Քեփենեկյանը՝ Լիոնի 35-րդ քաղաքապե՞տ

Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 17-ին, Լիոնի քաղաքապետական խորհրդի քվեարկությունից հետո հայտնի կդառնա Լիոնի հաջորդ քաղաքապետի անունը: Արդյո՞ք նա կլինի Ժորժ Քեփենեկյանը, որը ներկայիս քաղաքապետի առաջին կցորդն է մշակույթի և մշակութային մեծ ձեռնարկների հարցերով: Քեփենեկյանը օգոստոսի 8-ին կդառնա 68 տարեկան. նա հայ գաղթականների զավակ է. մասնագիտությամբ՝ վիրաբույժ-միզաբան: Բժշկական աշխարհում նա վայելում է մեծ հարգանք: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի մշակույթը մուտք գործի հիվանդանոցներ, և մեծ մասամբ հաջողել է: Սա կարելի է համարել նրա գլխավոր երկու հանձնառություններից առաջինը: Իսկ երկրորդը Հայոց ցեղասպանության ճանաչումն է: Քեփենեկյանը «Պյուլյուքյան» հիմնադրամի վարչական խորհրդի անդամ է: