ԱՄՆ-ը պահանջել է Իրանից ազատ արձակել բոլոր օտարերկրացիներին

ԱՄՆ-ը պահանջել է Իրանից ազատ արձակել բոլոր օտարերկրացիներին

ԱՄՆ իշխանությունները դիմել են Թեհրանին՝ բոլոր ամերիկացիներին և այլ օտարերկրացիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով, ովքեր բանտարկված են Իրանում տեղի հատուկծառայությունների կեղծ մեղադրանքներով։ Փաստաթղթում հստակ որևէ մեկի մասին չի նշվում, սակայն հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանում ԱՄՆ քաղաքացին 10 տարվա ազատազրկման է դատապարտվել տեղեկատվության հավաքման համար։ Իրանի դատական համակարգի ներկայացուցիչն ընդգծել է, որ ամերիկացին դատարանի որոշման բողոքարկում է ներկայացրել։ Դատապարտվածի անունն ու գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում։