Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչև 2021 թվականը

Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչև 2021 թվականը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող լիովին վերահսկել ճակատագիրը, սակայն ինքը մտադիր է անել այնպես, ինչպես ասել է ժողովրդին։ Աշնանը Բունդեսթագի ընտրություններում իր՝ Քրիստոնեա-դեմոկրատական միություն/ Քրիստոնեա-սոցիալական միություն բլոկի հաղթանակի դեպքում Մերկելը մտադիր է իշխանության ղեկին մնալ մինչ 2021 թվականը։ Այս մասին նա ասել է ARD հեռուստաալիքի եթերում։ Տարեսկզբին Մերկելը դարձել էր բլոկից կանցլերի միակ թեկնածուն։ Բլոկի հաղթանակի դեպքում նա կանցլեր կդառնա չորրորդ անգամ։