Մերկելը չի բացառել գերմանացի զինվորականների դուրսբերումը թուրքական մեկ այլ բազայից

Մերկելը չի բացառել գերմանացի զինվորականների դուրսբերումը թուրքական մեկ այլ բազայից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բունդեսթագի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու արտերկրում ծառայող գերմանացի զինվորականներին։ Այցելությունների արգելքի դեպքում Գերմանիան զինվորականներին դուրս բերելու իրավունք ունի՝ գրում է TASS գործակալությունը։ «Կոնիայի ավիաբազայի հարցով գործում են նույն կանոնները, ինչ և Ինջիրլիքի դեպքում», - ասել է Մերկելը։ Կանցլերը նշել է սակայն, որ Կոնիայի ավիաբազայում իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ գերմանացի զինվորներն այնտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի գծով, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն Գերմանիան է բանակցելու, այլև դաշինքը։