ՌԴ-ն կդառնա Սարգսյան-Ալիև բանակցությունների գլխավոր կազմակերպիչ. «Իզվեստիա»

ՌԴ-ն կդառնա Սարգսյան-Ալիև բանակցությունների գլխավոր կազմակերպիչ. «Իզվեստիա»

Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ աղբյուրին։ Հանդիպումը պետք է տեղի ունենա մինչև 2017 թվականի վերջ։ «Մոսկվան գլխավոր միջնորդ է դարձել այդ հարցում, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների (ԱՄՆ և Ֆրանսիա) փորձերը՝ նստեցնելու Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին բանակցային սեղանի շուրջ, չեն պսակվել հաջողությամբ»,-հայտնում է պարբերականը։ «Երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի։ Հենց շնորհիվ դրա տարածաշրջանում չբռնկվեց լայնածավալ պատերազմ։ Սակայն կողմերի նպատակներն ու տեսլականները նախկինի պես տարբեր են»,-ընդգծել է աղբյուրը։