Էրդողանի հանրահավաքի ժամանակ անօդաչու սարքն ընկել է մասնակիցների վրա

Էրդողանի հանրահավաքի ժամանակ անօդաչու սարքն ընկել է մասնակիցների վրա

Անկարայում անօդաչու սարքն ընկել է զինված հեղաշրջման անհաջող փորձի 1-ամյակին նվիրված հանրահավաքի մասնակիցների վրա։ Կան վիրավորներ՝ հայտնում է Interfax-ը։ Անօդաչու սարքն աերոտեսանկարահանում էր իրականացնում։ Դրա անկման պատճառն առայժմ հայտնի չէ: Բժիշկները հանրահավաքից հեռացրել են մոտ 6 հոգու: Նրանց վնասվածքները կյանքին վտանգ չեն սպառնում։