Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝  նավթի համաշխարհային գները նվազել են, հայտնում է Gazeta.ru-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 1․15%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 46․61 դոլարի։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0․46%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48․97 դոլարի: