Մանվել Գրիգորյանի 61-ամյակին ասեղ գցելու տեղ չի եղել. ներկա են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»

Մանվել Գրիգորյանի 61-ամյակին ասեղ գցելու տեղ չի եղել. ներկա են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական և ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։ Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, և այլ հյուրեր»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: