ՀՀ սահմանամերձ գյուղերում մրգահավաքը մահացու վտանգ է պարունակում. Aftenposten

ՀՀ սահմանամերձ գյուղերում մրգահավաքը մահացու վտանգ է պարունակում. Aftenposten

Նորվեգական Aftenposten թերթի թղթակից Անդրես Յուհանսենն այցելել է Հայաստան և Արցախ՝ ներկայացնելով տեղացիների կյանքը։ Յուհանսենը սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում հանդիպել է 57-ամյա Յենիքի հետ և պատմել է ադրբեջանական դիրքերից ոչ հեռու գտնվող նրա տան մասին: «Գյուղի հողամասերում ծիրան, խաղաղ, նուռ հավաքելը կարող է մահացու վտանգավոր լինել: Ամեն շաբաթ հրազենի, ականանետերի, ռումբերի և հրետանու միջոցով մարդիկ են սպանվում»,- գրում է թերթը: Հանդիպումները միայն Յենիքով չեն սահմանափակվել։ Aftenposten-ը հիշեցնում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ հավելելով, որ Հայաստանին ավանդաբար աջակցում է Ռուսաստանը, Ադրբեջանին՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան. այդ պատճառով տարածաշրջանը պայթյունավտանգ իրավիճակում է: