Կձևավորվեն քաղհասարակության կազմակերպությունների ավանգարդ կոալիցիաներ. Ի՞նչ կտա ԵՄ աջակցությամբ նոր ծրագիրը

Այսօր ԵՄ աջակցությամբ մեկնարկեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի կողմից:  «Իրավաբանների հայկական ասոցիացիա»-ի նախագահ Կարեն Զադոյանն իր ելույթում նշեց, որ ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում: «Մեզ համար շատ կարևոր է մարզային ՀԿ-ների կարողությունները բերել այն մակարդակի, զարգացնել, որպեսզի իրենք ինքնաբավ հնարավորություն ունենան իրենց գործունեությունը իրականացնել մարզերում՝ համագործակցելով ՏԻՄ-ի և պետական կառավարման մարմինների հետ, հանրության համար կարևորագույն խնդիրներ առանձնացնել և այլն»,- ասաց Կարեն Զադոյանը: Նա նաև նշեց, որ պետք է մշակույթ ձևավորեն քաղաքացիական հասարակությունների միջև եղած համագործակցությունը զարգացնելու համար:   Մանրամասները՝ տեսանյութում: