Կառավարման համակարգի արդյունավետությունը կբարձրանա, երբ հասարակությունը կազմված լինի ակտիվ քաղաքացիներից. Դավիթ Հարությունյան

ԵՄ աջակցությամբ մեկնարկեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որին ներկա էին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դավիթ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը պատրաստ է ամբողջովին անկեղծ համագործակցելու. «Սա ես ասում եմ վարչապետի խոսքը ողջ կառավարության անունից»,- հայտարարեց Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ մեր հիմնական ռեսուրսը արժանապատիվ և կարող մարդն է: «Ծրագիրը հետաքրքիր է նրանով, որ զարգացվելուն են քաղաքացիական կազմակերպությունների կարողությունները»,- ասաց նա:   Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարը՝  Photolure-ի