«Վտակները մայր գետերին միանալու» տենդենց ունեն.  Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետները. «Հրապարակ»

«Վտակները մայր գետերին միանալու» տենդենց ունեն. Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ, 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության կազմը և կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում է, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարցը: Ըստ լուրերի՝ հետևյալ կոնֆիգուրացիան է լինելու. մի փոխվարչապետը կլինի վարչապետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ Գագիկ Խաչատրյանը, որը վերջին ամիսներին ակտիվացել է: Քննարկվում է նաև Հովիկ Աբրահամյանին երրորդ փոխվարչապետ նշանակելու հարցը: Արգամիչի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները վերջերս բավականին լավացել են, նրանք հաճախակի են հանդիպում, և մերձ շրջանակներն էլ ասում են, որ «վտակները մայր գետերին միանալու» տենդենց ունեն»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: