Սերժ Սարգսյանին պետական խորհրդանիշ չի համարում անգամ նախագահականի կայքը. ՀԺ

Սերժ Սարգսյանին պետական խորհրդանիշ չի համարում անգամ նախագահականի կայքը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը չի պատրաստվում հանրակրթական ուսումնական հաստատությունների ղեկավարներից պահանջել պետական խորհրդանիշների անկյունից, որոնք ստեղծվել են բոլոր դպրոցներում, հեռացնել Սերժ Սարգսյանի լուսանկարը: Այս մասին պարզ դարձավ երեկ` լրագրողների և նախարար Լևոն Մկրտչյանի հարցուպատասխանի ժամանակ: «Այդ նկարը միշտ փակցվել է, անկախ նրանից` ով է Հայաստանի Հանրապետության նախագահը: Դպրոցներում փակցնում են Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը: Հայաստանի Հանրապետության նախագահը խորհրդանիշների համակարգում է»,- ասաց Լևոն Մկրտչյանը` հաստատելով, որ վերանայումներ այդ առումով չեն լինի: Մեզ, սակայն չհաջողվեց գտնել որևէ աղբյուր, որտեղ երկրի նախագահը համարվի պետության խորհրդանիշ: Էլեկտրոնային հանրագիտարանում, Վիքիպեդիայում պետական խորհրդանիշները երեքն են` դրոշը, զինանշանը և օրհներգը: Նախագահներին ու տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանին պետական խորհրդանիշ չի համարում անգամ նախագահականի կայքը: Այնտեղ ևս պետական խորհրդանշաններ բաժնում տեղ են գտել միայն դրոշը, զինանշանը և օրհներգը: «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» ՀՀ օրենքում նույնպես խոսք չկա այդ անձի պետական խորհրդանիշ լինելու մասին:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: