ԿԲ-ն նմանվել է ծառի հետևը թաքնվող՝ վարորդներին տուգանող ՃՈ ոստիկաններին. «Հրապարակ»

ԿԲ-ն նմանվել է ծառի հետևը թաքնվող՝ վարորդներին տուգանող ՃՈ ոստիկաններին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունն ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր։ Առհասարակ՝ բոլոր ստուգող մարմիններն էլ տարեկան կտրվածքով հրապարակում են այդ օբյեկտների ցանկը, սակայն այս տարի ԿԲ-ն, չհրապարակելով ցանկը, այցելում է գրավատներ, ստուգում՝ փորձելով անակնկալի բերել, տուգանել։ Դա նման է նրան, երբ ՃՈ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին»։ ԿԲ-ից ասացին, որ անցած տարիներին նման ցանկի հրապարակումը բարի կամքի դրսևորում էր, իրենք իրավունք ունեն առանց զգուշացնելու և ցանկ հրապարակելու ստուգել ցանկացած գրավատուն»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: