Twitter-ը չի ցանկանում արգելափակել Թրամփի օգտահաշիվը՝ չնայած վիրավորական գրառումներին

Twitter-ը չի ցանկանում արգելափակել Թրամփի օգտահաշիվը՝ չնայած վիրավորական գրառումներին

Twitter միկրոբլոգների ցանցի տնօրենների խորհրդի նախագահ Օմիդ Կորդեստանին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգտակար է սոցցանցի համար և պետք չէ արգելափակել նրա օգտահաշիվը՝ չնայած նախագահի կողմից վիրավորական բնույթի հաղորդագրությունների հրապարակմանը։ Այս մասին ձեռնարկատերը հայտնել է Bloomberg-ին։ Ավելի վաղ մի շարք քաղաքական հակառակորդներ կոչ էին արել սոցցանցի վարչակազմին փակել ԱՄՆ նախագահի էջը։ Պատճառ էին դարձել հայտնի լրագրողների և այլ գործիչների հասցեին վիրավորական մեկնաբանություններով մի շարք հաղորդագրությունները։ Դա հակասում է սոցցանցի կանոններին։ Սոցցանցի ղեկավարությունը նշում է, որ նման օգտահաշիվների առկայությունը նպաստում է օգտատերերի թվի ավելացմանն ու ակտիվության բարձրացմանը։ Նրանք հայտնել են, որ կցանկանային, որ բոլոր համաշխարհային առաջնորդները գործածեին Twitter-ը։