ՌԴ ԿԲ-ն ծրագրում է ԵԱՏՄ-ում կազմակերպել «Միր» քարտերի ընդունումը

ՌԴ ԿԲ-ն ծրագրում է ԵԱՏՄ-ում կազմակերպել «Միր» քարտերի ընդունումը

Ռուսական բանկային ոլորտի խնդիրն առաջիկա տարիներին կլինի Եվրասիական տնտեսական միության տարածքում «Միր» քարտերի ընդունումը կազմակերպելը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԿԲ ղեկավար Էլվիրա Նաբիուլինան՝ Սանկտ Պետերբուրգում անցկացված միջազգային ֆինանսական կոնգրեսում, փոխանցում է TASS գործակալությունը։ «Առաջիկա տարիների ռազմավարական խնդիրն է ապահովել միջազգային «Միր» քարտերի ընդունումը՝ նախևառաջ ԵԱՏՄ տարածքում»,- ասել է նա։ Նաբիուլինայի խոսքով՝ ներկա պահին ՌԴ-ում շուրջ 10.6 մլն «Միր» քարտ է թողարկվել։