Shell-ն Իռլանդիայի իր ակտիվները վաճառում է 1 մլրդ եվրոյով

Shell-ն Իռլանդիայի իր ակտիվները վաճառում է 1 մլրդ եվրոյով

Royal Dutch Shell  նավթագազային ընկերությունը պայմանագիր է ստորագրել Shell E&P Ireland ընկերության մասնաբաժնի վաճառքի մասին: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով  Shell ընկերության պաշտոնական հաղորդագրությունը, գործարքի արժեքը կազմում է 1.08 մլրդ եվրո: Իռլանդիայում գործող ակտիվներն ընկերությունը վաճառում է կանադական CPP Investment Board-ին: Ինչպես հայտնի է դարձել, գործարքով նախատեսված առաջին վճարման գումարը կազմելու է 830 մլն եվրո, մյուս վճարումները` 250 մլն եվրո: Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2018 թվականի երկրորդ եռամսյակում: Ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Էնդի Բրաունի խոսքով` այդ գործարքը հանդիսանում է Shell-ի վերակազմավորման ռազմավարության մի մասը և միջազգային մակարդակով ներդրումներ կատարելու օրինակ է ծառայում: